Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Անձնական խնամք

Սառը ցնցուղի 10 առավելությունները. 1in.am

Սառը ցնցուղի 10 առավելությունները. 1in.am

Ջուրը կյանքի աղբյուր է և մեր օրգանիզմում շատ կարևոր դեր է խաղում՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին օրգանների համար, հայտնում է healthinfo.ua-ը: Երբ մեր օրակարգում բավարար քանակությամբ ջուր կա, մարմինը պահպանում է խոնավության պահանջված մակարդակը, մաշկը փայլում է երիտասարդությամբ և գեղեցկությամբ: Նույնիսկ արտաքին շփումը ջրի հետ դրական է ազդում առողջության վրա:

Պարբերաբար ցնցուղ ընդունելն օգտակար է ո՛չ միայն հիգիենայի տեսանկյունից, այլև այն ավելի առողջ է դարձնում՝ առանց ուժեր և միջոցներ վատնելու: Մենք սովոր ենք ընդունելու տաք ցնցուղ, քանի որ այն հաճելիորեն թուլացնում է մեր մկանները: Սակայն մասնագետները պնդում են, որ սառը ցնցուղը շատ ավելի մեծ առավելություններ ունի մաշկի և օրգանիզմի համար:

Խթանում է իմունիտետը

Սառը ջրով ցնցուղը ստիպում է մեր մարմնին արձագանքել ջերմաստիճանին՝ դրանով խթանելով և ուժեղացնելով իմունային համակարգը, որի շնորհիվ բարձրանում է օրգանիզմի դիմադրողականությունը: Սառը ցնցուղի պարբերաբար ընդունումը կօգնի դիմադրել վարակներին:

Բարելավում է մաշկի վիճակը

Ջուրն օգտակար է մաշկին ինչպես խմելիս, այնպես էլ արտաքին շփման ժամանակ: Այն օգնում է պահպանել մաշկի բնական ճկունությունը, այն դեպքում, երբ տաք ջուրը չորացնում է մաշկը և առաջացնում անժամանակ կնճիռներ:

Ակտիվացնում է արյան շրջանառությունը

Սառը ջուրը բարելավում է արյան շրջանառությունը, թթվածնի և օգտակար նյութերի մատակարարումը բջիջներին: Միաժամանակ պաշտպանում է երակների լայնացումից, երակային և սրտային հիվադություններից:

Կանխում է երակների լայնացումը

Ակտիվացնում է արյան շրջանառությունը և նպաստում երակների սեղմմանը: Այն կանխում է դրա արտաքին դրսևորումները:

Մաքրում է ներքին օրգանները

Արագացնում է արյան հոսքը, խթանում ներքին օրգանների մաքրումը, օգնում օրգանիզմից դուրս բերել թույները և վնասակար միացությունները՝ բնական ճանապարհով, այդ թվում նաև՝ մաշկի ծակոտիների միջոցով:

Իջեցնում է սթրեսի մակարդակը

Սառը ցնցուղն օգնում է սթրեսի և հոգնածության դեմ, սակայն չպետք է չարաշահել և երկար ժամանակ անցկացնել սառը ջրի տակ: Դա կարող է հակառակ ազդեցություն ունենալ:

Արթնացնում է օրգանիզմը

Սառը ջուրը խթանում է մեր մարմինն ու ազդանշան տալիս՝ արթնանալու և ակտիվանալու: Այդ պատճառով խորհուրդ են տալիս սառը ցնցուղ ընդունել առավոտյան: Այն արժե ընդունել նաև ֆիզիկական վարժություններից հետո՝ առավոտյան ժամերին:

Ունի միզամուղ հատկություն

Սառը ջուրն արագացնում է օրգանիզմի միզամուղ գործընթացըը՝ դրանով իսկ պաշտպանելով ճարպագոյացումից:

Օգնում է դեպրեսիայի դեմ

Վիջինիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ սառը ցնցուղը խթանում է ուղեղի այն մասը, որը պատասխանատու է ուրախության և երջանկության համար: Այդ պատճառով կարելի է բարձրացնել տրամադրությունը՝ սառը ցնցուղ ընդունելով:

Ազդում է մազերի առողջության վրա

Սառը ջուրը շատ օգտակար է մազերին: Այն կանխում է ճյուղավորումը, թեփի գոյացումը և մազաթափությունը: Տաք ջուրը, ընդհակառակը, մազերին զրկում է խոնավությունից և փայլից:

Օգտակար խորհուրդներ

Եթե դուք սովոր չեք սառը ցնցուղին, ապա դրան ընտելացեք աստիճանաբար: Յուրաքանչյուր օր ջուրը դարձրեք ավելի սառը, քան նախորդ օրը, և շուտով դուք կվարժվեք:

Հիշեք հետևյալ խորհուրդները.

Սկզբում կարելի է տաք ցնցուղի տակ կանգնել՝ աստիճանաբար իջեցնելով ջերմաստիճանը: Խուսափեք չափազանց սառը ջրից, քանի որ կարող եք մրսել:

Մի քանի օր անց նորից իջեցրեք ջերմաստիճանը.

Պետք չէ սառը ցնցուղից վախենալ նաև ձմռանը: Այդ ժամանակ ավելի դժվար կլինի անցնել սառը ցնցուղին, բայց այն կամրացնի իմունիտետը և կօգնի հակազդելու մրսածությանն ու գրիպին: Պարզ է, որ ձմռանը չարժե անցնել ծայրահեղ սառը ջրի: Անհրաժեշտ է առավելությունը տալ հարմարավետ, թեթև տաք ցնցուղին:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. e-otvet.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ